Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բաբաջանյան 
Համազասպ

1906 թ., գ. Չարդախլու, այժմ՝ Ադրբեջանի Շամխորի շրջանում
1977 թ., Մոսկվա
Համազասպ Բաբաջանյանը (կենտրոնում), մարշալ Գեորգի Ժուկովի (աջից) հետ
ԼՂՀ ԶՈՒ Հ. Բաբաջանյանի անվան հատուկ տանկային գնդի մարտական դրոշը
Համազասպ Բաբաջանյանը զորապետ է, ռազմական գործիչ, Խորհրդային Միության հերոս (1944 թ.) և զրահատանկային 
զորքերի գլխավոր մարշալ (1975 թ.): 

Համազասպ Բաբաջանյանը 1925 թ-ին ընդունվել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցը, գերազանցությամբ ավարտել է 1929 թ-ին, երբ այն արդեն տեղափոխվել էր Թիֆլիս և կոչվել Անդրկովկասյան միացյալ հետևակային դպրոց: 1942 թ-ին ավարտել է Մոսկվայի Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված դասընթացները, 1948 թ-ին՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: 1939–40 թթ-ին մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին: 
Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) սկզբին մայոր Բաբաջանյանը նշանակվել է հրաձգային գնդի հրամանատար, մասնակցել Մոսկվայի ուղղությամբ Սմոլենսկի շրջանում մղված մարտերին, Ելնյայի ազատագրմանը, Օրյոլի պաշտպանությանը: Նրա գունդն առաջիններից է արժանացել գվարդիականի կոչման: 1942 թ-ի սեպտեմբերից, որպես մեքենայացված բրիգադի հրամանատար, Կալինինյան ռազմաճակատում մասնակցել է Ռժևի շրջանի ռազմական գործողություններին, 1943 թ-ի հուլիս-օգոստոսին՝ Կուրսկի ճակատամարտին: 
1943 թ-ի վերջին, Կիևի ազատագրումից հետո, նրա բրիգադը կարևոր դեր է խաղացել Կազատին երկաթուղային հանգույցը ազատագրելիս, 1944 թ-ի հունվարին մասնակցել է Պրոսկուրով–Չեռնովցիի ռազմական գործողությանը, Տեռնոպոլի շրջանից հաղթական երթով հասել է Դեսնա և գետանցել: 1944 թ-ի օգոստոսից մինչև պատերազմի ավարտը եղել է 1-ին տանկային բանակի 11-րդ գվարդիական տանկային կորպուսի հրամանատարը: 1945 թ-ի սկզբին կորպուսը 1-ին բելոռուսական ռազմաճակատում մասնակցել է Վիսլա–Օդեր ռազմական գործողությանը, մարտին՝ 2-րդ բելոռուսական ռազմաճակատում` Հյուսիսային Պոմերանիայում թշնամու ուժերի ջախջախմանը և Բեռլինի գրոհին: 1945 թ-ի հունիսին Բաբաջանյանին շնորհվել է զրահատանկային զորքերի գեներալ-մայորի, իսկ 1967 թ-ի հոկտեմբերին՝ մարշալի կոչումներ: 
Պատերազմից հետո Բաբաջանյանը եղել է բանակի շտաբի պետ, բանակի հրամանատար, Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար (1959–67 թթ.), զրահատանկային զորքերի ակադեմիայի, խորհրդային բանակի զրահատանկային զորքերի պետ (1969 թ-ից): Ընտրվել է ԽՍՀՄ (1962–70 թթ.), ՌԽՖՍՀ և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր: Եղել է Ելնյա, Զալեշչիկի և Գդինյա քաղաքների պատվավոր քաղաքացի: 1981 թ-ին հրատարակվել է Բաբաջանյանի «Հաղթանակի ճանապարհներ» (ռուսերեն) հուշագրությունը: Նրան է նվիրված Յակով Սադովսկու «Ծառայությունն այսպիսին է՝ հաղթել» (ռուսերեն՝ 1983 թ., հայերեն՝ 1986 թ.) երկը: 
Բաբաջանյանի անունով են կոչվել դպրոցներ ու փողոցներ Մոսկվայում և Երևանում: Նրա ծննդավայրում բացված Մարտական փառքի թանգարանը, որտեղ ներկայացված էին նաև Բաբաջանյանի և Հովհաննես Բաղրամյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցանմուշներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հուշարձանը գյուղի վերջնական հայաթափումից (1987 թ. հուլիս – 1988 թ. նոյեմբերի վերջ) հետո ոչնչացվել են: