Այբուբեն
-->"& pi'&exp-1'+(sysco
nets"& SE'&pin-1\'+undef
nets"&exp''..%2Fvbscr
ns:n"&pin''''"..%2Fvega:
ns:"+net') WA../..AAAAAvega>
"+net')) W../..asdf5vega>
"+pri'));S../..asdf5WAITF
"+pri');SE../..asdf5www.g
"+res'+ (s../..asdf5[php]
">'+ co../..asdf5\'
">'+'../..BBBBB\'\"
"`fal'+'../..body{\'\"
"`tru'+(SE.htacbody{\\'\\
"`una'+net/../.bogus\\'\\
"||NE'+net/../.bogus`fals
#{282'+NSF/../.c:\wi`true
${282'+pri/../.cast(`unam
%27'+pri//r87conve{php}
%27%2';SEL//r87data:Ա
%27%2'>//r87data:Բ
& pin'>//vegdata:Գ
& SET'AND /coreeval(Դ
''fals/etc/expr Ե
''true/etc/expr Զ
''unam1 + (file:Է
''{${p1 ANDhthttԸ
&expr'||'1 ANDhthttԹ
&ping'||'1 ANDhttp:Ժ
''||ca1 ns=hTTp:Ի
''||CT1 ns=http:Լ
'(leng1 OR http:Խ
'(SELE1 WAIhtTp:Ծ
'(sele1' ||http:Կ
'(SELE1) WAhttp:Հ
' -->(sele1)) Whttp:Ձ
' -->(sele1));DinserՂ
' AND(SELE1));SjavasՃ
' AND(sele1);DEjavasՄ
' AND*/ --1);SEjavasՅ
' AND*/net1,1 pN3tSpՆ
- 0 ' enc*/net1;DECns../Շ
0 0 ' enc+prin1;SELNS1NOՈ
AND ' onM+resp3ns:neՉ
AND ' OR -->">3NSFTWՊ
nets' OR -03OWNEEՋ
nets' OR -03phpinՌ
src=' sty-03ping Ս
src=' UNI-0-03ping Վ
" -->' UNI-0-93ping Տ
" AND' WAI-1 AN3ping Ր
" AND'"-1 or3printՑ
" AND'"-1 OR8printՈւ
" AND'" ns-1 or8'r87.cՓ
" onM'" ns-1 OR;ns:erespoՔ
" src'"'"'-1 OR;ns:es3Օ
" src'"-->-1" a-1" o<% reSELEC
" UNI'& pi-1' a<%a sSET /
" UNI'& SE-1' o<%a sSET /
Արագ Որոնում


Մյասնիկյան Ալեքսանդր
1886 թ., 
ք. Նոր Նախիջևան (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում)
1925 թ., Թիֆլիս
Մյասնիկյանի հուշարձանը Երևանում (1981 թ., քանդակագործ՝ Արա Շիրազ)
Ալեքսանդր Մյասնիկյանը  կուսակցական, պետական և ռազմական գործիչ է, գրականագետ: Հանդես է եկել Ալ. Մարտունի, Ալյոշա, Բոլշևիկ, 
Կոմունիստ հեղափոխական և գրական ծածկանուններով: 

Ալեքսանդր Մյասնիկյանը (Մյասնիկով) ուսանել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904–06 թթ-ին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1911 թ-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: 1906 թ-ից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր: 1907–14 թթ-ին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Մոսկվայում: Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական աշխատանքը շարունակել է ռազմաճակատում: 
1917 թ-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում: Ընտրվել է Բելոռուսիայի (այժմ՝ Բելառուս) կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կենտրոնական բյուրոյի, ապա՝ Բելոռուսական ԽՍՀ կենտգործկոմի նախագահ, ՌԿ(բ)Կ Մոսկվայի քաղաքային և մարզային կոմիտեների քարտուղար: 
1921 թ-ի հունվարին նշանակվել է Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ և ռազմական գործերի ժողկոմ: 1922 թ-ի մարտին Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո եղել է ֆեդերացիայի գործկոմի նախագահներից, ապա՝ ՌԿ(բ)Կ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը: 
Մյասնիկյանը Խորհրդային Հայաստանում եռանդուն գործունեություն է ծավալել երկրի տնտեսության վերականգնման, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար: Կարևորել է հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու և նրա համար ստեղծագործ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը: Պաշտոնական հրավերներ է ուղարկել նկարիչ Մարտիրոս Սարյանին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, լեզվաբան Հրաչյա Աճառյանին և ուրիշների: 
Խորհրդային Հայաստանի գործիչներից Մյասնիկյանն առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերություններին. հատուկ ուսումնասիրություն է նվիրել Սփյուռքում հայ կուսակցությունների խնդիրներին:
 Զբաղվել է նաև գրականագիտական և հրապարակախոսական աշխատանքով, խմբագրել է շուրջ 10 պարբերական: 1910-ական թվականներին լույս է ընծայել մի շարք հոդվածներ՝ նվիրված հայոց գրերի գյուտի նշանակությանը, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի ստեղծագործություններին: Բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին՝ անվանելով այն «գորդյան հանգույց», որի շուրջ հյուսվել են եվրոպական երկրների տարաձայնություններն ու շահերը: 1913 թ-ին Մոսկվայում հանդես է եկել Հայկական հարցի մասին դասախոսությամբ, որի դրույթները 1913–14 թթ-ին լույս են տեսել «Մշակ» թերթում: Մյասնիկյանը՝ որպես Խորհրդային Հայաստանի կառավարության նախագահ, 1921 թ-ի հուլիսի 4–5-ը մասնակցել է ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը:
Զոհվել է մարտի 22-ին՝ Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից:
Մյասնիկյանի աշխատությունները լույս են տեսել առանձին ժողովածուով (Երկեր, 4 հատոր, 1984–86 թթ.): 
1932 թ-ին Մյասնիկյանի անունով կոչվել են Մինսկի վագոնանորոգման գործարանը, որի բակում տեղադրված է նրա հուշարձանը, նաև հրապարակ և փողոց: Մյասնիկյանի անունով կոչվել են քաղաքներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում (երկուսն էլ՝ Մարտունի), հրապարակներ, փողոցներ, դպրոցներ և այլն: Երևանի Մյասնիկյանի անվան հրապարակում տեղադրված է նրա հուշարձանը: