Այբուբեն
-->"& pi'&exp-1'+(sysco
nets"& SE'&pin-1\'+undef
nets"&exp''..%2Fvbscr
ns:n"&pin''''"..%2Fvega:
ns:"+net') WA../..AAAAAvega>
"+net')) W../..asdf5vega>
"+pri'));S../..asdf5WAITF
"+pri');SE../..asdf5www.g
"+res'+ (s../..asdf5[php]
">'+ co../..asdf5\'
">'+'../..BBBBB\'\"
"`fal'+'../..body{\'\"
"`tru'+(SE.htacbody{\\'\\
"`una'+net/../.bogus\\'\\
"||NE'+net/../.bogus`fals
#{282'+NSF/../.c:\wi`true
${282'+pri/../.cast(`unam
%27'+pri//r87conve{php}
%27%2';SEL//r87data:Ա
%27%2'>//r87data:Բ
& pin'>//vegdata:Գ
& SET'AND /coreeval(Դ
''fals/etc/expr Ե
''true/etc/expr Զ
''unam1 + (file:Է
''{${p1 ANDhthttԸ
&expr'||'1 ANDhthttԹ
&ping'||'1 ANDhttp:Ժ
''||ca1 ns=hTTp:Ի
''||CT1 ns=http:Լ
'(leng1 OR http:Խ
'(SELE1 WAIhtTp:Ծ
'(sele1' ||http:Կ
'(SELE1) WAhttp:Հ
' -->(sele1)) Whttp:Ձ
' -->(sele1));DinserՂ
' AND(SELE1));SjavasՃ
' AND(sele1);DEjavasՄ
' AND*/ --1);SEjavasՅ
' AND*/net1,1 pN3tSpՆ
- 0 ' enc*/net1;DECns../Շ
0 0 ' enc+prin1;SELNS1NOՈ
AND ' onM+resp3ns:neՉ
AND ' OR -->">3NSFTWՊ
nets' OR -03OWNEEՋ
nets' OR -03phpinՌ
src=' sty-03ping Ս
src=' UNI-0-03ping Վ
" -->' UNI-0-93ping Տ
" AND' WAI-1 AN3ping Ր
" AND'"-1 or3printՑ
" AND'"-1 OR8printՈւ
" AND'" ns-1 or8'r87.cՓ
" onM'" ns-1 OR;ns:erespoՔ
" src'"'"'-1 OR;ns:es3Օ
" src'"-->-1" a-1" o<% reSELEC
" UNI'& pi-1' a<%a sSET /
" UNI'& SE-1' o<%a sSET /
Արագ Որոնում


Գլխուղեղի կտրվածքը
Գլխուղեղը կենդանիների մեծամասնության և մարդու մարմնի կարևորագույն օրգանն է: Գլխուղեղը հսկում է նրանց վարքագիծը և գիտակցական գործունեությունը: Այն տեղակայված է գանգի խոռոչում, որի ոսկրերը հուսալիորեն պաշտպանում են արտաքին վնասակար ազդակներից: Հասուն մարդու գլխուղեղի քաշը 1200–1400 գ է՝ մարմնի քաշի 1/40 մասը, նորածնինը՝ 350 գ՝ 1/8–1/10 մասը: Այն վերջնական մեծության է հասնում 20 տարեկանում:
Գլխուղեղը կազմված է ծայրային ուղեղից (մեծ կիսագնդեր), միջանկյալ ուղեղից (տեսաթմբեր, ենթատեսաթումբ, հետտեսաթումբ, մակատեսաթումբ), միջին ուղեղից (ուղեղի կոթոններ և քառաբլուրներ), հետին ուղեղից (ուղեղիկ, կամուրջ) և երկարավուն ուղեղից: Կիսագնդերի մակերևույթը կազմված է գորշ նյութի 5 մմ հաստության շերտից, որը կոչվում է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղև: Այն բաղկացած է տարբեր չափերի և ֆունկցիոնալ նշանակության նյարդաբջիջներից (դրանք 14 մլրդ են): Գլխուղեղը բաժանվում է 4 հիմնական՝ ճակատային, գագաթնային, քունքային, ծոծրակային, և 1 հավելյալ բլթերի: Կեղևի տակ գտնվում է սպիտակ նյութը, որը կազմված է տարբեր ուղղություններով տարածված բազմաթիվ նյարդաթելերից: Գլխուղեղը ծածկված է ուղեղապատյաններով (կարծրենի, ոստայնենի, նրբենի), որոնք իրարից բաժանված են ճեղքանման տարածություններով: Գլխուղեղում կա 4 խոռոչ՝ ուղեղի փորոքներ, որոնք լցված են ուղեղ-ողնուղեղային հեղուկով:
Կենդանիների գլխուղեղը փոքր է, ձկներինը՝ երբեմն ցորենահատիկի չափ: Կատուների, շների, կապիկների գլխուղեղը շատ ավելի մեծ է:

Տեղեկության վերամշակումը և գործողությունների ղեկավարումը
Նյարդային բջիջներն ընկալում են մարդուն հասնող ազդանշանները. բջիջների մի մասն ընկալում է տեսողական ազդանշանները, մյուսները՝ ձայնը, երրորդները՝ հպումները մաշկին: Կան հատուկ բջիջներ, որոնք «հրամաններ են տալիս» ձեռքերին ու ոտքերին: 
Նյարդային բջիջներն ունեն փոքրիկ ելուստներ, որոնցից դուրս են գալիս սարդոստայնի թելիկների նման նուրբ նյարդաթելեր: Սրանց մի մասը նյարդային բջջին տեղեկություններ է բերում աչքերից, ականջներից, ոտքերից, ձեռքերից, մյուսները գլխուղեղի «հրամանները» հասցնում են մկաններին:
Բոլոր նյարդային բջիջների ֆունկցիաները փոխկապակցված են. մի բջջում ծագած գրգիռն ամենանուրբ փոքրիկ «սարքերի»՝ սինապսների միջոցով հաղորդվում է մյուսներին: Յուրաքանչյուր այդպիսի «սարք» հատուկ քիմիական նյութեր արտադրող բարդ «ֆաբրիկա» է հիշեցնում, իսկ այդ նյութերը հնարավորություն են տալիս գրգիռը մի նյարդային բջջից հաղորդել մյուսին:
Մարդու գլխուղեղում կան նաև տարբեր տեսակի բջիջները միմյանց կապող նյարդաբջիջներ: Դրանք առանձնապես շատ են և նման են մանրագույն աստղիկների: Այդ բջիջներն ապահովում են ամբողջ գլխուղեղի ներդաշնակ աշխատանքը: Նրանց շնորհիվ է, որ մարդն ընդունակ է մտածելու և զգալու:
Գլխուղեղի խորքում եղած բջիջների կուտակն անվանում են գլխուղեղի բուն: Այդ բջիջները գլխուղեղը լիցքավորում են էներգիայով, ապահովում նրա արթուն վիճակը: Երբ գլխուղեղի այդ բաժինները դադարում են աշխատել, մարդը քնում է: Գլխուղեղի հետին բաժինները (ծոծրակային, քունքային և գագաթնային մասերը) շատ բարդ «սարքեր» են, դրանցով մարդն ազդանշաններ է ստանում արտաքին աշխարհից, վերամշակում դրանք և պահպանում դրանց հետքերը: Գլխուղեղի առջևի բաժինները (ճակատային մասերը) կազմակերպում են մարդու բոլոր շարժումներն ու գործողությունները, նրան հնարավորություն տալիս իրականացնելու իր մտահղացումները: Թեպետ մարդու գլխուղեղի ձախ և աջ կիսագնդերն արտաքինից միանման են, բայց նրանք տարբեր աշխատանք են կատարում: Մարդկանց մեծ մասի համար ավելի կարևոր է ձախ կիսագունդը: Եթե ձախ կիսագնդի աշխատանքը խախտվի, մարդը չի կարողանա ո՜չ խոսել, ո՜չ էլ ընկալել ուրիշի խոսքը:
Մարդու գլխուղեղն աշխարհում գոյություն ունեցող «սարքերից» ամենաբարդն է ու ամենակատարյալը: Գիտնականները բացահայտել են գլխուղեղի բազմաթիվ գաղտնիքներ: Բայց մարդկային ուղեղի կառուցվածքի և աշխատանքի շատ առեղծվածներ դեռ սպասում են իրենց հետազոտողներին: