Այբուբեն
-->" -->' sty8www.gՂ
" AND' UNI8'\'Ճ
" AND' UNI\'\"Մ
" AND'"AAAAA\'\"Յ
" AND'"asdf5\\'\\Ն
" onM'"'"'asdf5\\'\\Շ
" src''asdf5`falsՈ
" src''''"asdf5`trueՉ
" sty'+'asdf5`unamՊ
" UNI'falsBBBBBԱՋ
" UNI'truebogusԲՌ
"`fal'unambogusԳՍ
"`tru'||'hthttԴՎ
"`una*/ --hthttԵՏ
'-->">http:ԶՐ
'-0http:ԷՑ
'-0htTp:ԸՈւ
' -->-0-0javasԹՓ
' -->-0-9OWNEEԺՔ
' AND.htacphpinԻՕ
- 0 ' AND/../.s3ԼՖ
0 0 ' AND/../.undefԽ
AND ' AND//vegvbscrԾ
AND ' enc/etc/vega:Կ
src=' enc1 ANDvega>Հ
src=' onM1 ANDvega>Ձ
Արագ Որոնում


Ձիթենի
Ձիթենու ճյուղը՝ տերևներով և պտուղներով
Ձիթենին ձիթազգիների ընտանիքի բույս է: Հայտնի է ավելի քան 60 տեսակ: Մշակության մեջ տարածված է եվրոպական ձիթենին: Մշակվում է Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքմենիայում և այլուր:
Մշտադալար մերձարևադարձային պտղատու ծառ է, բարձրությունը՝     4–12 մ: Սաղարթը լայն բրգաձև է, երբեմն՝ կախված ճյուղերով: Տերևները հակադիր են, մանր, երկարավուն, օվալաձև կամ նշտարաձև, վերին մասում՝ մուգ կանաչ, ստորինում՝ արծաթամոխրագույն: Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղնասպիտակավուն: Պտուղը էլիպսաձև կամ օվալաձև, կանաչ, մանուշակագույն կամ սև կորիզապտուղ է: Մաշկը հաստ է, հաճախ՝ մոմաշերտով պատված: 
Պտուղները պարունակում են 25–80 % ձեթ, սպիտակուցներ, թթուներ, B, C վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին), պեկտինային նյութեր, շաքարներ և այլն: Ձիթապտուղն օգտագործվում է սննդի (թարմ և պահածոյացված) և բժշկության մեջ: Ձեթը կիրառվում է սննդի, օծանելիքի արտադրության և տեքստիլ արդյունաբերության, բնափայտը (ամուր է, ունի լավ փայլ)՝ ատաղձագործության մեջ: Ձիթենին ապրում է 400 (երբեմն՝ 1000) տարի: Բազմանում է սերմերով, կտրոններով, պատվաստով: Ջերմասեր է. ՀՀ-ում կարելի է մշակել Տավուշի և Սյունիքի մարզերի չոր, մերձարևադարձային կլիմայով շրջաններում: