Այբուբեն
-->"& pi'&exp-1'+(sysco
nets"& SE'&pin-1\'+undef
nets"&exp''..%2Fvbscr
ns:n"&pin''''"..%2Fvega:
ns:"+net') WA../..AAAAAvega>
"+net')) W../..asdf5vega>
"+pri'));S../..asdf5WAITF
"+pri');SE../..asdf5www.g
"+res'+ (s../..asdf5[php]
">'+ co../..asdf5\'
">'+'../..BBBBB\'\"
"`fal'+'../..body{\'\"
"`tru'+(SE.htacbody{\\'\\
"`una'+net/../.bogus\\'\\
"||NE'+net/../.bogus`fals
#{282'+NSF/../.c:\wi`true
${282'+pri/../.cast(`unam
%27'+pri//r87conve{php}
%27%2';SEL//r87data:Ա
%27%2'>//r87data:Բ
& pin'>//vegdata:Գ
& SET'AND /coreeval(Դ
''fals/etc/expr Ե
''true/etc/expr Զ
''unam1 + (file:Է
''{${p1 ANDhthttԸ
&expr'||'1 ANDhthttԹ
&ping'||'1 ANDhttp:Ժ
''||ca1 ns=hTTp:Ի
''||CT1 ns=http:Լ
'(leng1 OR http:Խ
'(SELE1 WAIhtTp:Ծ
'(sele1' ||http:Կ
'(SELE1) WAhttp:Հ
' -->(sele1)) Whttp:Ձ
' -->(sele1));DinserՂ
' AND(SELE1));SjavasՃ
' AND(sele1);DEjavasՄ
' AND*/ --1);SEjavasՅ
' AND*/net1,1 pN3tSpՆ
- 0 ' enc*/net1;DECns../Շ
0 0 ' enc+prin1;SELNS1NOՈ
AND ' onM+resp3ns:neՉ
AND ' OR -->">3NSFTWՊ
nets' OR -03OWNEEՋ
nets' OR -03phpinՌ
src=' sty-03ping Ս
src=' UNI-0-03ping Վ
" -->' UNI-0-93ping Տ
" AND' WAI-1 AN3ping Ր
" AND'"-1 or3printՑ
" AND'"-1 OR8printՈւ
" AND'" ns-1 or8'r87.cՓ
" onM'" ns-1 OR;ns:erespoՔ
" src'"'"'-1 OR;ns:es3Օ
" src'"-->-1" a-1" o<% reSELEC
" UNI'& pi-1' a<%a sSET /
" UNI'& SE-1' o<%a sSET /
Արագ Որոնում


Ասեղնագործ իրերն օգտագործվում են որպես հագուստի զարդարանք, ծածկոց, բնակարանի հարդարանքի միջոց և այլն:
Ասեղնագործությունը դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ է՝ հագուստը, կենցաղային առարկաները զարդարելու, դեկորատիվ պաննոներ ստեղծելու արհեստ:

Ասեղնագործ աշխատանքներն ստեղծվում են ասեղով, երբեմն՝ հելունով, ասեղնագործող մեքենայով՝ բամբակե, վուշե, մետաքսե, բրդե թելերով, օգտագործվում են նաև ուլունքներ, մարգարիտ, ոսկեթելեր, դրամներ և այլն: Բրդե թելն առաջինն օգտագործել են Չինաստանում, մետաքսե թելը` Պարսկաստանում, ապա` Եգիպտոսում:
Ասեղնագործությունը լինում է 2 տեսակ՝ կտորը կտորի վրա դրվող` վերադիր (օգտագործում են մորթի, թաղիք, կաշի), և թելքաշ կտրտովի: 
Ասեղնագործությունը հնագույն ծագում ունի: Սկզբում օգտագործել են բույսի փշերից կամ ձկան ոսկրերից, ապա` փայտից, փղոսկրից, մետաղից սարքած ասեղներ: Վաղ անցյալում ասեղնագործությամբ զբաղվել են ասորեստանցիները, եգիպտացիները, չինացիները, պարսիկները, հրեաները, հույները և ուրիշներ, իսկ առավել հայտնի կենտրոնը Բաբելոնն էր: Ամենահին ասեղնագործ նմուշների մասին վկայում են ասուրա-բաբելական արձանների, եգիպտական քանդակների, որմնանկարների, հունական սափորանկարների վրա պատկերված հագուստների զարդարանքները, հնագիտական պեղումներով հայտնաբերված ասեղնագործ պատառիկները: Մինչև XII դարը ասեղնագործում էին ծանր կտորներ՝ հաստ թելով, հետագայում աշխատանքները դարձել են ավելի նուրբ և բազմագույն: Չինաստանին բնորոշ ասեղնագործ պաննոները, հատկապես «սյուխուա»-ները («ասեղով գեղանկարչություն») ոճով մոտ են մետաքսի վրա տուշով կատարված չինական բնանկարներին: Ասեղնագործությունը տարածվել և զարգացել է Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում և այլ երկրներում:
Հին հայկական ասեղնագործության մասին վկայում են մատենագիրներ Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին և ուրիշներ: Միջնադարից պահպանվել են ասեղնագործ պատառիկներ. Անիի պեղումներով հայտնաբերվել են XII– XIII դարերի զգեստների, ծածկոցների մնացորդներ, ինչպես և ձեռագրերի կազմաստառներ, XV դարից՝ եկեղեցական զարդարանքներ և այլն: Հայկական ասեղնագործությունը զարգացել է 3 հիմնական ուղղություններով՝ ժողովրդական (գեղջկական տարազ), քաղաքային (առևտրաարհեստավորական կենցաղ) և եկեղեցական: 
Ասեղնագործությունը տարածված էր Հայաստանի բոլոր գավառներում և հայաբնակ գրեթե բոլոր շրջաններում, հատկապես Վան-Վասպուրականում, Շիրակ-Կարինում, Սյունիք-Արցախում, Արարատյան երկրում, Կիլիկիայում, Կեսարիայում, Կոստանդնուպոլսում ու Թիֆլիսում: Հայկական ասեղնագործության հրաշալի նմուշներ են ստեղծվել Ղրիմում, ԱՄՆ-ում և այլուր: Հայտնի են նաև առանձին քաղաքների անուններով հիշատակված ասեղնագործություններ՝ Վանի, Մարաշի, Այնթապի, Կարինի, Տարսոնի և այլն: Տարածված զարդակարերից են շարակարը (շուլալակար), շյուղակարը (ցողունակար), հարթակարը (լիցք, ուռուցիկ, գծային և այլն), խաչկարը, կողքակարը, թելքաշը և այլն: 
XIX դարի 2-րդ կեսից տարբեր երկրներում բացվել են ասեղնագործական աշխատանքներ արտադրող ձեռնարկություններ: Չնայած մեքենական ասեղնագործությունը որոշ չափով ազդել է նաև հայկական ասեղնագործության վրա, այդուհանդերձ, Հայաստանում շարունակվում են հայկական ասեղնագործության ավանդույթները: Գործում են այդ արհեստն ուսուցանող տարբեր խմբակներ, հրատարակվում են ալբոմներ, կազմակերպվում ցուցահանդեսներ և այլն:
Արտախուրակներ (XVIII դար, ոսկեթել, արծաթաթել և մետաքսաթել ասեղնագործություն, Մայր աթոռ Սբ Էջմիածնի գանձատուն)
Սաղավարտ (1651 թ., ոսկեթել, արծաթաթել և մետաքսաթել ասեղնագործություն, Մայր աթոռ Սբ Էջմիածնի գանձատուն)
Բաճկոնակ (Գյումրի, XVIII դար, թավիշ, ոսկեթել)