Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻԽԱՆՈՎ 
1904 թ., Թիֆլիս
 1970 թ., Մոսկվա 

Ֆիզիկոս Աբրահամ Ալիխանովն աշխարհում առաջինը տիեզերական ճառագայթներում հայտնաբերել է անհայտ տարրական մասնիկներ և մեծ էներգիա ունեցող պրոտոններ, հիմնադրել է տիեզերական ճառագայթների Արագածի բարձրլեռնային կայանը:
ԱՐՏԵՄ ԱԼԻԽԱՆՅԱՆ 
1908 թ., Թիֆլիս 
1978 թ., Երևան

 Ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի ղեկավարությամբ Երևանում ստեղծվել է էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը, որի հիման վրա Հայաստանում ծավալվել են միջուկային ֆիզիկայի բնագավառի հետազոտությունները:
Ալիխանյան եղբայրները դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակելու համար մեկնել են Սանկտ Պետերբուրգ: 
Ավագ եղբայրը՝ Աբրահամը, ընդունվել է պոլիտեխնիկական ինստիտուտ, կրտսերը՝ Արտեմը՝ համալսարան: Ապրուստի միջոցներ հայթայթելու համար երիտասարդները հարկադրված էին ուսման ընթացքում նաև աշխատել:
Բուհն ավարտելուց հետո եղբայրներն սկսեցին զբաղվել բյուրեղների ռենտգենակառուցվածքային ուսումնասիրությամբ, հետազոտել ատոմի միջուկն ու ճառագայթաակտիվությունը:
Այն ժամանակ աշխարհի մի շարք ֆիզիկոսներ պնդում էին, թե ատոմը կազմող որոշ տարրական մասնիկներ չեն ենթարկվում ֆիզիկայի հայտնի օրենքներին: Եղբայրները փորձով ապացուցեցին, որ  դա այդպես չէ. տարրական մասնիկների փոխազդեցության ժամանակ ֆիզիկայի հայտնի օրենքները խստորեն պահպանվում են: Տարրական մասնիկներն ավելի մանրազնին ուսումնասիրելու համար նրանք ձեռնամուխ եղան Արեգակից, աստղերից ու Տիեզերքի այլ մասերից մեզ հասնող տարրական մասնիկներից կազմված ճառագայթների հետազոտմանը, և այդ նպատակով 1942 թ-ի ամռանը Արագած լեռան վրա հիմնադրեցին տիեզերական ճառագայթների՝ ԽՍՀՄ-ում առաջին բարձրլեռնային կայանը: Այստեղ` տիեզերական ճառագայթներում նրանք աշխարհում առաջինը հայտնաբերեցին նոր, անհայտ տարրական մասնիկներ և մեծ էներգիա ունեցող պրոտոններ: Այս հայտնագործությունը շատ կարևոր նշանակություն ունեցավ տիեզերական ճառագայթների գաղտնիքները բացահայտելու համար: Այդ աշխատանքները շարունակվեցին 1943 թ-ին Արտեմ Ալիխանյանի գլխավորությամբ հիմնադրված Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, որը նա ղեկավարեց 30 տարի անընդմեջ:
XX դարի 30-ական թվականներին աշխարհի խոշորագույն տերություններում (ԱՄՆ, Գերմանիա) հետազոտություններ էին ծավալվել միջուկում թաքնված էներգիայի հիման վրա զենք ստեղծելու ուղղությամբ: Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, խորհրդային գիտնականների առջև  նույնպես  համանման խնդիր դրվեց: Այդ խնդիրը լուծելու նպատակով 1942 թ-ի վերջին Աբրահամ Ալիխանովը մեկնել է Մոսկվա ու ֆիզիկոս Ի. Կուրչատովի և այլ գիտնականների հետ մասնակցել խորհրդային միջուկային զենքի ստեղծման աշխատանքներին: Շուտով այդ աշխատանքները պսակվեցին հաջողությամբ:
1945 թ-ին Աբրահամ Ալիխանովը Մոսկվայում հիմնադրել և երկար տարիներ գլխավորել է Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը, որը դարձավ գիտության համաշխարհային կենտրոններից մեկը: Նրա անմիջական ղեկավարությամբ այստեղ նախագծվել ու կառուցվել է ԽՍՀՄ-ում իր տեսակի մեջ առաջին միջուկային ռեակտորը` ծանրջրային դանդաղեցուցիչով:
Ատոմի միջուկի գաղտնիքները բացահայտելու համար ֆիզիկոսներն այն ռմբակոծում են մեծ էներգիա ունեցող տարրական մասնիկներով: Այդպիսի էներգիա ունեցող մասնիկներ ստանալու համար ստեղծվեցին արագացուցիչներ, որտեղ տարրական մասնիկների շարժումն արագացվում է, և դրանք ձեռք են բերում մեծ էներգիա: ԽՍՀՄ-ում կոշտ կիզակետումով պրոտոնային առաջին արագացուցիչն ստեղծվեց Աբրահամ Ալիխանովի ղեկավարությամբ Մոսկվայում, իսկ ժամանակի ամենահզոր էլեկտրոնային արագացուցիչը՝ Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ՝ Երևանում: Մեծ էներգիայով տարրական մասնիկների ուսումնասիրության համար Արտեմ Ալիխանյանն ստեղծեց նաև բազմաթիվ սարքեր: 
Աբրահամ Ալիխանովը ԽՍՀՄ և ՀԽՍՀ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս էր, ԽՍՀՄ Պետական մրցանակի եռակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս: Իսկ Արտեմ Ալիխանյանը Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմկոս էր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ,  Լենինյան մրցանակի  և ԽՍՀՄ Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր:
Ալիխանյան եղբայրների անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը, իսկ Երևանի պետական համալսարանում սահմանվել է նրանց անվան  կրթաթոշակ: