Այբուբեն
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
Արագ Որոնում


Բյուրականի աստղադիտակներից մեկը
Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ-ի աշնանը` Արագածի հարավային լանջին` Բյուրական գյուղի մոտ` ծովի մակերևույթից շուրջ 1500 մ բարձրության վրա:
Առաջին դիտաշտարակների շինարարությանը զուգընթաց, Վ. Համբարձումյանի ղեկավարությամբ, սկսվեց նաև մասնագետների ուսուցումը Երևանի պետական համալսարանում: Այդ նույն ժամանակ բաց երկնքի տակ տեղակայված առաջին շատ համեստ աստղադիտակներով կատարվեցին անդրանիկ դիտումները:
1956 թ-ին, երբ տեղի ունեցավ աստղադիտարանի պաշտոնական բացումը, ստացված կարևոր արդյունքների շնորհիվ այդ գիտական հաստատությունը հայտնի դարձավ ողջ աշխարհում: Հիմնադրման օրվանից մինչև 1988 թ. աստղագիտական այդ կենտրոնի անփոփոխ տնօրենն էր Վիկտոր Համբարձումյանը: Այդ տարիներին աստղադիտարանում տեղադրվեցին Եվրոպայում խոշորագույններից մեկը՝ 2,6 մ հայելու տրամագծով դասական աստղադիտակը, 1 մ տրամագծով մուտքի բացվածքով աշխարհում խոշորներից համարվող Շմիդի համակարգի աստղադիտակը, ռադիոօպտիկական աստղադիտակը և շատ ու շատ այլ բարձրակարգ սարքեր: Դրանք հնարավորություն տվեցին Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանում կարևորագույն հետազոտություններ կատարել աստղերի ու գալակտիկաների առաջացման, ինչպես նաև նյութի տիեզերական գոյաձևերի ֆիզիկայի վերաբերյալ: 1947 թ-ին, օրինակ, հայտնագործվեցին աստղասփյուռները՝ երիտասարդ աստղերի խմբեր, որտեղ ձևավորվում են աստղերը, և առաջին անգամ ապացուցվեց, որ մեր ժամանակներում ևս շարունակվում են աստղերի առաջացման երևույթները: Բյուրականի աստղադիտարանում մշակվեցին և հիմնավորվեցին նաև գալակտիկաների կորիզների ակտիվության վարկածները, որոնք հեղաշրջեցին այդ գիտության մեջ իշխող պատկերացումը: Բացահայտվեց, որ կորիզների ակտիվության շնորհիվ գալակտիկաներում անջատվում են էներգիայի ու նյութի վիթխարի քանակություններ, և այդ հանգամանքը վճռական դեր է խաղում գալակտիկաների ձևավորման ու զարգացման ընթացքում: Պարզվեց նաև, որ այդ ակտիվության հզոր դրսևորումները, ինչպես նաև աստղասփյուռներում դիտվող որոշ երևույթներ պայմանավորված չեն բուն աստղերով կամ գազափոշային նյութով: Այդ կապակցությամբ Բյուրականի աստղադիտարանում մշակվել է վարկած, ըստ որի՝ գալակտիկաներում, մասնավորապես` նրանց կորիզներում, գոյություն ունեն խիտ զանգվածով մարմիններ (գերխիտ նախաստղեր), որոնց նյութից ձևավորվում են աստղերն ու աստղային համակարգերը:
Բյուրականի աստղադիտարանի հետազոտությունները զգալիորեն նպաստել են նաև արտամթնոլորտային աստղագիտության զարգացմանը: