Այբուբեն
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՈու
099999ԶՉ
099999ԷՊ
099999ԸՋ
199999ԹՌ
199999ԺՍ
9999 99999ԻՎ
and 9999/99999ԼՏ
and 9999999999ԽՐ
and(9999999999ԾՑ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
Արագ Որոնում


Երևանի բուսաբանական այգու գիհիների պուրակը
Միսուրիի բուսաբանական այգին
Վաշինգտոնի ազգային ծառաբուսարանը  (արբորետում)
Բուսաբանական այգին գիտահետազոտական, կրթական և մշակութային հաստատություն է, որտեղ մշակվում և ուսումնասիրվում են կենդանի բույսերի հավաքածուներ: Վերջիններս աճեցվում են բաց տարածություններում և ջերմատներում, օգտագործվում են ցուցադրման ու գիտահետազոտական նպատակներով: Բուսաբանական այգիները կենդանի թանգարաններ են, որտեղ ցուցադրվում են երկրագնդի բուսականության կարևոր ներկայացուցիչներ: Խոշոր բուսաբանական այգիներում աճեցվում են բույսերի մինչև 20–30 հզ. տեսակներ:
ՀՀ-ում բույսերի ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները ղեկավարում և համակարգում է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտին կից Երևանի բուսաբանական այգին՝ իր Վանաձորի և Սևանի բաժանմունքներով: Երևանի բուսաբանական այգին հիմնադրվել է 1935 թ-ին (տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ),  Վանաձորի բաժանմունքը` 1935 թ-ին  (12 հա, 600 բուսատեսակ), իսկ Սևանինը` 1944 թ-ին  (2 հա, 450 բուսատեսակ): 
Բուսաբանական այգում հավաքված բուսական ֆոնդերն օգտագործվում են ուսանողների ու դպրոցականների ուսուցման և բնակչության բուսաբանական գիտելիքները հարստացնելու նպատակով:
Երևանի բուսաբանական այգում մինչև 1992 թ. գործում էր ջերմատուն, որտեղ ներկայացված էին արևադարձային և մերձարևադարձային բույսերի 1260 տեսակ: Այժմ տեսականու թիվը հասնում է 300-ի: Երևանի բուսաբանական այգու կազմի մեջ մտնում է նաև 4 դենդրարիում: Դենդրարիումը կամ դենդրոպարկը հողամաս է, որտեղ տեղաբաշխված են բաց գրունտի պայմաններում աճող ծառերի, թփերի և փաթաթվող բույսերի հավաքածուներ, որոնք ստեղծվում են կարգաբանական, աշխարհագրական, էկոլոգիական, գեղազարդիչ և այլ հատկանիշներով: Երևանի բուսաբանական այգու դենդրարիումը ստեղծվել է էկոլոգաաշխարհագրական սկզբունքով: Այստեղ տեղաբաշխված են Կովկասի, Ղրիմի, Սիբիրի, Արևելյան Ասիայի (Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Հեռավոր Արևելք), Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի դենդրոֆլորաների ներկայացուցիչներ:
ՀՀ-ում կան նաև ինքնուրույն դենդրարիումներ. օրինակ՝ Ստեփանավանի «Սոճուտ», Վանաձորի «Վանաձոր», Իջևանի «Մերձարևադարձային», Բերդի «Սորաներ», Ախթալայի, Բագրատաշենի, Բյուրականի աստղադիտարանի և «Ջերմուկ» առողջարանի դենդրոպարկերը:
    
  • Առաջին բուսաբանական այգին ստեղծվել է 1309 թ-ին Իտալիայի Սալեռնո քաղաքում:
  • Երևանի բուսաբանական այգին ստեղծվել է 1935թ-ին: