Զգացողության օրգաններ Զգայարանների օգնությամբ մարդն ստանում է տարատեսակ տեղեկություններ շրջակա միջավայրի մասին: Մարդու հիմնական զգայարանները 5-ն են՝ տեսողության, լսողության, հոտառության, համի և շոշափելիքի: Յուրաքանչյուր զգայարան ապահովում է միայն որոշակի գրգիռների ընկալումը: Տեսողության զգայարանը աչքն է, լսողությանը՝ ականջը, հոտառությանը՝ քիթը, համի զգայարանները լեզվի վրա տեղադրված համային ընկալիչներն են, շոշափման զգացողությունն իրականանում է մաշկի միջոցով: Զգացողության օրգանները հնարավորություն են տալիս ընկալել շրջակա միջավայրի առարկաներն ու տարբերել դրանց հիմնական բնույթը, ձևը, գույնը, ջերմաստիճանը, կոշտությունը, հոտը, համը և այլն:
|