Այբուբեն
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
Արագ Որոնում


Տղամարդու վերարտադրողական օրգանները

Ամորձիներն արական սեռական զույգ գեղձեր են, որոնք սեռական հասունացումն սկսվելիս արտադրում են սերմնաբջիջներ (սպերմատոզոիդներ): Դրանց թիվը սերմնաժայթքման ժամանակ հասնում է 40–60-ից մինչև 500–600 մլն: Ամորձիներում արտադրվում է նաև հորմոն՝ թեսթոստերոն, որով պայմանավորված են արական սեռի երկրորդային հատկանիշները (դեմքի և մարմնի որոշ հատվածների մազակալում, ձայնի փոփոխություն և այլն):
Ամորձիները սաղմնավորվում են որովայնի խոռոչում, պտղի աճմանը համապատասխան՝ ուղղիչ կապաններով տեղափոխվում են դեպի ցած և ծնվելու նախօրյակին աճուկային խողովակով իջնում ամորձապարկ (փոշտ):
Երբեմն ոչ ճիշտ իջնելու դեպքում ամորձին, աճուկային խողովակից դուրս գալով, փոխում է իր ուղղությունը և տեղադըրվում աճուկի, ազդրի, ցայլքի կամ շեքի մաշկի տակ (երևույթն անվանում են գաղտնամորձություն): Առանձին դեպքերում ամորձու իջնելն ուշանում է և ավարտվում է միայն 10–13 տարեկանում: Գաղտնամորձության բոլոր դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի:
Ամորձին պատված է մի քանի պատյաններով. պինդ շարակցահյուսվածքային սպիտակավուն պատյանը, ճառագայթաձև տարածվելով դեպի ներս, ամորձու նյութը (պարենքիմ) բաժանում է բլթակների: Ամորձու նյութը կազմված է ուղիղ և ոլորուն սերմնախողովակիկներից: Սերմնաբջիջներն արտադրվում են միայն ոլորուն խողովակիկներում: Ամորձիների արտազատուկը, խառնվելով սերմնաբշտերի (գտնվում են միզապարկի և ուղիղ աղիքի միջև) արտազատուկին, առաջացնում է սերմը, որը, սերմնավիժող ծորանով անցնելով շագանակագեղձի հաստության միջով, բացվում է միզուկի մեջ: 
    
  • Տղաների սեռական հասունացումն սկսվելու մասին են վկայում առաջին երազախաբությունները (ակամա սերմնաժայթքումներ), որոնք դեռահասների և պատանիների մոտ լինում են շաբաթը 1 անգամ: Չափազանց կարևոր է, որ դեռահասը սեռական հասունացման մասին ճիշտ պատկերացում ունենա: Տղաները պետք է իմանան, որ երազախաբությունն օրինաչափ, բնական երևույթ է, և պետք է զերծ մնան ցանկասիրության վաղաժամ արթնացումից: