Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Այս շիմպանզեն փայտիկով փորփրում է տերմիտների բույնը. հնարավոր է, որ նա այդպես ընդօրինակում է իր տեսածը:
Սարդը և նրա մյուս ազգակիցները ծնված օրից գիտեն` ինչպես գործել սարդոստայնը, որով կարողանում են կեր հայթայթել և սնվել:
Կենդանիների վարք ասելով՝ հասկանում ենք բոլոր այն գործողությունները, որոնք կատարում են կենդանիները: Նրանք կարող են կեր փնտրել և սնվել, վտանգի պահին զգուշանալ թշնամիներից, զույգ փնտրել բազմացման համար, սերունդ տալ և խնամել նրանց: Կենդանիների վարքի մաս է կազմում նաև քունը:
Կենդանիների վարքի մեջ կարելի է առանձնացնել առանձին գործողությունների հաջորդականությունը՝ որպես պատասխան իրադրության փոփոխություններին: Այդպիսի փոփոխությունները կոչվում են գործարկման մեխանիզմներ և կարող են ունենալ ներքին ծագում: Օրինակ՝ եթե ամբողջ սնունդն օրգանիզմում մարսվում է, կենդանին սկսում է քաղց զգալ: Այդ զգացողությունը գործարկող մեխանիզմ է կեր հայթայթելու համար: Կենդանին, գործի դնելով զգացողության օրգանները, հակազդում է արտաքին գրգռիչների վրա և որոշում՝ որն է ուտելի, որը՝ ոչ: Օրինակ՝ վագրակատուն քաղց զգալիս դուրս է գալիս որսի: Նա տեսնում է մեծ այծքաղներ, բայց ուշադրություն չի դարձնում, իսկ վիթ տեսնելը գործարկող մեխանիզմ է նրան հետապնդելու համար:

Բնազդներ և ուսուցանում
Շատ կենդանիներ իրենց պահում են այնպես, կարծես շատ խելացի են: Սակայն, հաճախ նրանց գործողությունները զուտ ինքնաբերաբար կատարվող հակազդեցություններ են և չեն կարող փոփոխվել: 
Գոյություն ունեն այդպիսի գործունեության բազմաթիվ օրինակներ, որոնք ուսուցում չեն պահանջում: Այդ երևույթը բնազդային վարքի դրսևորում է, սակայն շատ կենդանիներ ընդունակ են սովորել և սեփական փորձով փոխել իրենց վարքագիծը:
Շատ ողնաշարավորներ իրենց վարքագծում օգտագործում են նաև ձեռք բերած փորձը: Հաճախ կենդանիների գործողությունները բնածին և ձեռքբերովի վարքի տարրերի զուգակցումներ են: Օրինակ՝ բոլոր կենդանիների ձագերը ծնված օրից կարող են ինքնուրույն սնվել, բայց չգիտեն՝ ինչը կարելի է ուտել, ինչը՝ ոչ, և դա հասկանում են միայն համտեսելով: Թռչունի ճուտիկը կտցում է ցանկացած մանր առարկաներ, օրինակ՝ քարեր, բայց հենց ճանաչում է բնական կերը, այլևս ուշադրություն չի դարձնում ոչ ուտելի բաներին:

Կենդանիների «լեզուն»
Կենդանիների շատ տեսակներ ապրում են խմբերով և միմյանց հետ հաղորդակցվելու կարիք ունեն: Յուրաքանչյուր կենդանի ունի իր լեզուն՝ չնայած որոշ հնչյուններ (օրինակ՝ տագնապի ազդանշանները) հասկանում են տարբեր տեսակների ներկայացուցիչները: Բայց, օրինակ, միևնույն տան մեջ ապրող կատուներն ու շները չեն հասկանում միմյանց լեզուն:
Կենդանիները կարող են հաղորդակցվել տարբեր եղանակներով: Նրանցից շատերը տեղեկություններ են փոխանակում հոտերի միջոցով, օրինակ՝ նրանք իրենց գրաված տարածքի շուրջը թողնում են հոտ արձակող նշաններ: Կենդանիներն օգտագործում են նաև կեցվածքի (մարմնի և նրա մասերի դիրքի) լեզուն:
Հաճախ պարզ ազդանշան տալու համար կենդանին ցուցադրում է մարմնի առավել գունավորված մասերը (օրինակ՝ փուփուլը, պոչը): Մոտ տարածության վրա կենդանիները կարող են հաղորդակցվել դիմախաղի օգնությամբ: Հաղորդակցման այդ եղանակը կարևոր է կաթնասունների շատ տեսակների համար: Հետևեք շներին և ուշադրություն դարձրեք, թե ինչպես են բացում բերանը, կկոցում աչքերը, սեղմում կամ ցցում ականջները, վեր բարձրացնում շրթունքները, որպեսզի արտահայտեն իրենց վերաբերմունքը տվյալ իրադարձությունում: 
Կապիկները և որոշ թռչուններ կարող են արտաբերել մինչև 25 հնչյուն՝ խիստ որոշակի նշանակությամբ:
Կենդանիների որոշ տեսակների բնորոշ է ձայնային ազդանշանների լեզուն:
  • 1950-ական թվականներին ավստրիացի բնագետ Կոնրադ Լորենցը ցույց է տվել, որ սագի ճուտիկները ձվերից դուրս գալուց հետո առաջին 16 ժամերի ընթացքում հետևում են իրենց տեսած բոլոր առարկաներին, ինչը բնածին վարքի դրսևորում է, իսկ որ հետագայում գնում են միայն որոշակի առարկայի հետևից՝ ձեռքբերովի վարքի տարր է: 
  • Մարդու շատ գործողություններ նույնպես դասվում են բնածին վարքի շարքը: Սակայն մարդու վարքի մեծ մասը կազմված է ձեռքբերովի բարենպաստ տարրերից: Մարդուն բնորոշ է հարուստ և բարդ խոսքային հաղորդակցումը: