Այբուբեն
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
and 9999/99999Հ
Արագ Որոնում


Հայելիներն օգտագործվում են պատճենահանող սարքում:
Ծիծաղի սենյակի ծուռումուռ մակերևույթներով հայելիներում պատկերները զվարճալիորեն աղավաղվում են:
Լույսն անդրադարձնող ցանկացած ողորկ մակերևույթ կարելի է անվանել հայելի: Հայելիների մեծ մասը պատրաստված է հարթ ապակուց, որի մի կողմի վրա քսված է մետաղի (հաճախ՝ ալյումինի) շատ բարակ շերտ: Տնից և ավտոմեքենաներից բացի, հայելիներն օգտագործվում են նաև գիտական սարքերում, օրինակ՝ մանրադիտակներում: Մեծաչափ հայելիներն օգտագործվում են աստղաֆիզիկական աստղադիտարաններում և արևային էլեկտրակայաններում:
Եթե որևէ առարկա, ասենք` գավաթ, դնենք հարթ հայելու դիմաց, ապա նրա մեջ կտեսնենք գավաթի արտացոլանքը: Գավաթից ընկնող լույսի ճառագայթներն այնպես են անդրադառնում հայելուց, ասես դրանք գալիս են հայելու հետևում գտնվող տարածությունից: Մեզ թվում է, թե հենց այդտեղ է գտնվում գավաթի արտացոլանքը: Թեև այդ պատկերը շրջված է ձախից աջ, սակայն նույն չափի է և հայելու խորքում գտնվում է նույն հեռավորության վրա, ինչ որ գավաթը:
Սակայն ոչ բոլոր հայելիներն են հարթ: Կան նաև ուռուցիկ և գոգավոր հայելիներ: Ուռուցիկ հայելիներում առարկան պատկերվում է դուրս ցցված: Ուռուցիկ հայելիների այդ հատկության շնորհիվ նրանց տեսադաշտն ավելի ընդարձակ է: Դրանք հաճախ օգտագործում են ավտոմեքենաների հետևի տեսադաշտն ապահովելու համար: Գոգավոր հայելիները, ընդհակառակը, պատկերը կորացնում են դեպի ներս և խոշորացնում են: Դրանք օգտագործում են, օրինակ, դիմահարդարվելիս կամ սափրվելիս, երբ անհրաժեշտ է ավելի մոտիկ ու խոշոր տեսնել դեմքի այս կամ այն մասը: Մինչդեռ հեռավոր առարկաները դրանցում թվում են բոլորովին փոքրիկ ու գլխիվայր շրջված: Այդպիսի հայելիներն օգտագործվում են խոշոր աստղադիտակներում՝ ոսպնյակների փոխարեն լույսը հավաքելու և կիզակետելու համար:

Գեղադիտակներ
Հայելիներն օգտագործվում են գեղադիտակներում՝ հնգանկյուն-վեցանկյուն գունավոր պատկերներ ստանալու համար: Այդ նպատակով գեղադիտակի դիտափողի ներսում, մեկը մյուսի վրա որոշակի անկյան տակ, ամրացնում են հարթ հայելիներ: Երբ պտտում ենք դիտափողը, բազմագույն ապակիների փոքրիկ կտորտանքները, գեղադիտակի ներսում գլորվելով, տարբեր պատկերներ են առաջացնում, որոնք, բազմիցս արտացոլվելով հայելիներում, ստեղծում են անհաշիվ թվով գեղեցիկ ու համաչափ նախշեր: