Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Նարնջով տորթ
Հրուշակեղենը մեծ քանակությամբ շաքար պարունակող սննդամթերքի տեսակ է. աչքի է ընկնում բարձր կալորիականությամբ և յուրացվելիությամբ, հաճելի համով ու բույրով: Ըստ հիմնական հումքի՝ հրուշակեղենը լինում է շաքարային (կարամել, կոնֆետներ, շոկոլադ, հալվա և այլն) և ալյուրային (թխվածքաբլիթ, քաղցրաբլիթ, վաֆլի, կեքս, տորթեր և այլն): Հրուշակեղեն պատրաստելիս օգտագործում են շաքար, մեղր, մրգեր ու հատապտուղներ, զանազան հյութեր, ցորենի ալյուր, կաթ, կաթնասեր, յուղ, կակաո, սուրճ, ձու, ընկույզ, անուշահոտ տարբեր նյութեր ու բազմաթիվ այլ մթերքներ:
Հրուշակեղենի բարձր սննդարարությունը պայմանավորված է ածխաջրերի, ճարպերի ու սպիտակուցների զգալի պարունակությամբ: Շատ տեսակներ վիտամինացվում են: Իսկ դիետիկ ու բուժական նպատակով պատրաստվող հրուշակեղենը սովորականից տարբերվում է իր քիմիական բաղադրությամբ:
Հրուշակեղենն արտադրվում է հրուշակեղենի ֆաբրիկաներում, հացի գործարանների մասնագիտացված արտադրամասերում:  
  • Հրուշակեղենը որքան էլ հրապուրիչ է, սակայն շատ օգտագործելու դեպքում կարող է առաջացնել ավելորդ քաշ և ճարպակալում: