Այբուբեն
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
Արագ Որոնում


Հասարակածային տրամագիծը՝ 49.500 կմ
Զանգվածը՝ 1,02x1026 կգ
Միջին հեռավորությունը Արեգակից՝ 4.500 մլն կմ
Նվազագույն հեռավորությունը Երկրից՝ 4.300 մլն կմ
Առանցքի շուրջը պտտման պարբերությունը (օր)՝ 17 ժամ 6 րոպե
Արեգակի շուրջը պտտման պարբերությունը (տարի)՝ 165 երկրային տարի
Ամպածածկույթի վերին եզրի ջերմաստինճանը՝ –210օC
Արբանյակների քանակը՝ 8

Նեպտունն Արեգակնային համակարգի 8-րդ մոլորակն է` ըստ Արեգակից ունեցած հեռավորության: Անվանումն ստացել է հին հռոմեական ծովերի աստված Նեպտունի անունից: Այն 1846 թ-ին միմյանցից անկախ հայտնաբերել են անգլիացի Ջ. Ադամսը և ֆրանսիացի Ու. Լևերյեն՝ մաթեմատիկական հաշվարկների միջոցով՝ հարևան Ուրան մոլորակի շարժման հետագծի վրա այդ ժամանակ դեռ անհայտ մոլորակի՝ Նեպտունի ձգողական ուժի ունեցած ազդեցությամբ:
Նեպտունի զանգվածը 17,2 անգամ մեծ է Երկրի զանգվածից, իսկ կառուցվածքը շատ նման է Ուրանի կառուցվածքին: Նեպտունի մթնոլորտը բաղկացած է ջրածնից՝ հելիումի և մեթանի փոքրաքանակ խառնուրդով: Մակերևույթը ծածկված է սառած ջրի և հեղուկ գազերի (այդ թվում՝ նաև մեթանի) վիթխարի, խորը օվկիանոսով, իսկ կենտրոնում գտնվում է չափերով Երկրին համաչափելի ջրածնի պինդ մետաղական միջուկը:
Նեպտուն մոլորակը մեր Երկրի նման երկնագույն է, ինչը պայմանավորված է նրա մթնոլորտում պարունակվող մեթան գազով: Վերջինս կլանում է արեգակնային լույսի սպեկտրի կարմիր մասը և անդրադարձնում է երկնագույնը: Երբեմն Նեպտունի մթնոլորտում հայտնվում են մութ բծեր, որոնք փոթորկվող ուժեղ մրրիկներ են:
Աստղադիտակով դիտելիս երևում են Նեպտունի շուրջը պտտվող 2 արբանյակներ՝ Տրիտոնը և Ներեիդան: 1977 թ-ին արձակված  և 1989 թ-ին Նեպտունի մոտով անցած «Վոյաջեր-2» տիեզերական սարքը հայտնաբերել է այդ մոլորակի ևս 6 արբանյակ: Դրանցից մեկը՝ Պրոթեոսը, քիչ ավելի մեծ է Ներեիդայից, մնացած 5 արբանյակները շատ փոքր են: Տրիտոնը Նեպտունի ամենամեծ արբանյակն է. նրա տրամագիծը 2700 կմ է, և Նեպտունի շուրջը պտտվում է արբանյակների մեծ մասի պտտման հակառակ ուղղությամբ: