Այբուբեն
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
Արագ Որոնում


Մոտ 980 թ., գ. Աֆշանա, Բուխարայի մոտ
1037 թ., ք. Համադան, Պարսկաստան

Միջնադարի գիտնական և բժիշկ Ավիցեննան մեծ հեղինակություն էր վայելում և՜ Արևելքում, և՜ Արևմուտքում, իսկ նրա «Բժշկագիտության կանոն» աշխատությունը դարեր շարունակ եղել է բժշկագիտության անփոխարինելի ձեռնարկ:
Ավիցեննայի իսկական անունը Աբու Ալի իբն Սինա է: Նա հայ մատենագրության մեջ հայտնի է նաև Սինայի որդի անունով: Ծնվել է պետական պաշտոնյայի ընտանիքում: Կրթությունն ստացել է Բուխարայում, 1012 թ-ին տեղափոխվել Իրանի Խորեզմ քաղաք, ապրել Խորասանում, Ղազվինում, Սպահանում, այնուհետև՝ 1015 թ-ին հաստատվել  է Համադանում, դարձել պալատական բժիշկ և վեզիր:  Արաբերենով  և պարսկերենով գրված մոտ 300 աշխատությունների հեղինակ է: 10 տարեկանում Իբն Սինան արդեն գիտեր հանրահաշիվ, երկրաչափություն, կարող էր թվարկել և ցույց տալ աստղերի բոլոր համաստեղությունները: 
Ավիցեննան առաջիններից էր, որ բարձրաձայնեց, թե ոսկին անհնար է ստանալ այլ մետաղներից, որ մարդու բանականությունը կապված է ոչ թե նրա «հոգու», այլ ուղեղի հետ, որ հիվանդություններն առաջանում են ոչ թե ինչ-որ համաստեղություններից, այլ կեղտոտ առուներում բնակվող էակներից: Նրա «Գիրք ապաքինության» արաբերեն աշխատությունը մեծ ազդեցություն է գործել գիտական մտքի հետագա զարգացման վրա: Նա տրամաբանության, մետաֆիզիկայի, փիլիսոփայության, աստղագիտության, մաթեմատիկայի և երաժշտության հարցեր է լուսաբանել «Գիրք գիտության» պարսկերեն աշխատության մեջ: Ուսումնասիրել է մարմինների շարժումները, լեռների առաջացման պատճառները, հանքանյութերի բաղադրությունը, կենդանի էակների ծագումը, բույսերի կազմությունն ու կյանքը: Այդուհանդերձ, Իբն Սինան վճռեց բժիշկ դառնալ: Նա հասկանում էր, որ անհնար է մարդուն կուրորեն բուժել, ու, խախտելով մահմեդականության արգելքը, սկսեց հերձել մահացածներին և ուսումնասիրել մարդու մարմնի կառուցվածքը:
Ավիցեննայի «Կանոն բժշկության» արաբերեն աշխատությունը անցյալի բժշկագիտության նվաճումների յուրօրինակ ամփոփումն է, որտեղ շարադրված են բժշկության ընդհանուր տեսությունը, անատոմիայի, ֆիզիոլոգիայի, վիրաբուժության և ախտորոշման կարևոր դրույթները, սուր վարակիչ հիվանդությունների հետազոտման, բուժման եղանակները, առաջադրված է ջրի և օդի միջոցով «տենդային» (վարակիչ) հիվանդություններ փոխանցող անտեսանելի հարուցիչների վերաբերյալ վարկածը: Իբն Սինան սովորեցնում էր ոչ միայն բժշկելու, այլև մարդուն կարեկցելու արվեստը:
Նա հետք է թողել նաև գրականության մեջ իր քառյակներով: 
Ավիցեննան ծանոթ է եղել Դավիթ Անհաղթի գործերին, իսկ միջնադարյան բժշկապետներ Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին բարձր են գնահատել նրա բժշկագիտական հայացքները և նրան համարել «Մեծ իմաստասեր»: