Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Չիչխանի ճյուղը տերևներով և պտուղներով
Չիչխանի թփուտներ
Չիչխանը (ձիափշատ, փշարմավ) փշատազգիների ընտանիքի տերևաթափ ծառ կամ թուփ է: Հայտնի է 3 տեսակ՝ տարածված գլխավորապես Եվրասիայի բարեխառն գոտում: ՀՀ-ում հանդիպում է 1 տեսակ՝ դժնիկանման չիչխանը: Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Սևանի ավազանում և այլուր: Աճում է գետերի և առուների հովիտներում, ճահճուտներում, գետափերին և այլ խոնավ վայրերում՝ (մինչև 2100 մ բարձրություններում): 
Ցողունի բարձրությունը մինչև 10 մ է: Ճյուղերը փշոտ են, մատղաշ ընձյուղները՝ արծաթագույն: Տերևներրը մանր են, պարզ, գծանշտարաձև, վերևից՝ կանաչ, ներքևից՝ սպիտակ, արծաթավուն: Երկտուն է. արական ծաղիկները խմբված են կարճ հասկերում, իգականները՝ տերևանութներում: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը հյութալի, նարնջագույն, կարմրավուն, գնդաձև կամ էլիպսաձև, ճյուղերին կպած կորիզապտուղ է: Պտուղները պարունակում են C, E, P, K, B1, B2, B6 վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին), թթուներ (խնձորաթթու, գինեթթու, ֆոլաթթու), շաքար, սերմերը՝ յուղ, տոկոֆերոլ և այլն, տերևները՝ աղաղանյութեր, ֆիտոնցիդներ, ֆլավոնիդներ և այլն: 
Պտուղներից ստացվում է չափազանց արժեքավոր յուղ, որն օգտագործվում է վերքերի, աչքի եղջերաթաղանթի վնասվածքների, այրվածքների, էկզեմայի, ստամոքսի խոցի և այլ հիվանդությունների բուժման համար: Տերևներից պատրաստված թուրմը նույնպես օժտված է բուժիչ հատկություններով: Երիտասարդ ճյուղերից ու տերևներից ստացվում է սև, պտուղներից՝ դեղին ներկ:
Պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակված:
Չիչխանն անտառահողաբարելավող բարձրարժեք բույս է: Աճեցվում է ավազուտների ամրապնդման, էրոզացված հողերի յուրացման, կանաչ ցանկապատների համար: Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, ցրտաչորադիմացկուն է: Արմատները պարունակում են հողն ազոտով հարստացնող պալարաբակտերիաներ: Բնափայտն ամուր է, լավ հղկվող. պատրաստում են մանր կիրառական առարկաներ: Գեղազարդիչ է և մեղրատու: