Այբուբեն
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
and 9999/99999Հ
Արագ Որոնում


Այս նկարում պատկերված է, թե ինչպես  է Սև խոռոչը (ձախում) «խժռում» մոտակա միգամածությունը:
Երբ Արեգակի զանգվածը մի քանի անգամ գերազանցող զանգվածով աստղն իր սեփական ձգողության ուժի ազդեցությամբ սեղմվում է այն աստիճան, որ նրանից այլևս ոչինչ չի արձակվում, այդ թվում նաև լույսի ճառագայթ, ասում են՝ աստղը վերածվել է Սև խոռոչի: Մոտավորապես 1000 աստղից միայն մեկի զանգվածն է բավականաչափ մեծ, որպեսզի այն ենթակա լինի վերածվելու Սև խոռոչի: Սև խոռոչներն անմիջական դիտարկումով անհնար է հայտնաբերել, քանի որ նրանք տեսանելի չեն:
Սև խոռոչն առաջանում է աստղի կյանքի վերջին, երբ նրա միջուկային վառելանյութի պաշարն սպառվում է, և սեփական ձգողության ուժի ազդեցությամբ աստղն սկսում է սեղմվել: Դա շարունակվում է այնքան ժամանակ, մինչև աստղի ամբողջ զանգվածը սեղմվում է շատ փոքր ծավալում: Միաժամանակ, սեղմմանը զուգընթաց, աստղի մակերևույթի վրա ձգողության ուժն այնքան է մեծանում, որ լույսն անգամ այլևս չի կարողանում արձակվել աստղից, և աստղը փոխարկվում է անտեսանելի մի «դատարկության»: Սև խոռոչի արտաքին չափերը սահմանափակվում են այսպես կոչված պատահույթի հորիզոնով, որտեղից այն կողմ, ըստ էության, մթին «դատարկությունն» է: Ցանկացած մարմին, դրսից հասնելով պատահույթի հորիզոնին, հայտնվում է Սև խոռոչի ձգողության ուժի ազդեցության դաշտում և ամպայման ընկնում է նրա մեջ ու անհետանում: 
Արեգակից ավելի փոքր զանգվածով աստղը չի կարող այդ աստիճան սեղմվել, որովհետև նրա ձգողության ուժը բավականաչափ մեծ չէ: Հաշվարկները ցույց են տալիս, որ Արեգակի զանգվածը 10 անգամ գերազանցող Սև խոռոչի տրամագիծը կարող է լինել 60 կմ: Եթե Արեգակը փոխարկվեր Սև խոռոչի, ապա նրա տրամագիծը կկազմեր ընդամենը 6 կմ, իսկ Երկրի զանգվածին հավասար զանգվածով Սև խոռոչը կունենար 2 սմ-ից էլ փոքր տրամագիծ:
Սև խոռոչի նյութը սաստիկ տաքանում է և դառնում ռենտգենյան ճառագայթման աղբյուր: Աստղագետները համարում են, որ հայտնաբերված որոշ ռենտգենյան «աստղեր» իրականում կարող են Սև խոռոչներ լինել: Որոշ գալակտիկաների կենտրոններում հավանաբար կան գերխոշոր զանգվածներով Սև խոռոչներ, որոնց անվանում են քվազարներ: Իսկ նրանց շատ պայծառ կենտրոնները լուսարձակում են, որովհետև գալակտիկական Սև խոռոչները «խժռում» են շրջակա առանձին գոյացությունների, որոնց նյութն այդ ընթացքում շիկանում է, և անջատում է վիթխարի քանակությամբ էներգիա՝ լույսի և այլ ճառագայթումների ձևով: Գիտնականները գալակտիկական Սև խոռոչները՝ քվազարները, հայտնաբերել են նրանց հզոր ռադիոճառագայթման շնորհիվ: