Այբուբեն
" and99999Ղ
"/*--99999conveՃ
"/*--99999s3Մ
-099999s3Յ
-099999s3Ն
-099999ԱՇ
/*--*99999ԲՈ
/*--*99999ԳՈու
099999ԴՉ
099999ԵՊ
099999ԶՋ
099999ԷՌ
099999ԸՍ
099999ԹՎ
099999ԺՏ
199999ԻՐ
199999ԼՑ
and 9999 99999ԽՓ
and 9999/99999ԾՔ
and(9999999999ԿՕ
and(9999999999ՀՖ
" and9999999999Ձ
Արագ Որոնում


Ալթունյան Թաթուլ
1901 թ., Ադանա
1973 թ., Երևան
Թաթուլ Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը (2008 թ.)
Խմբավար, մանկավարժ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Թաթուլ Ալթունյանը Հայաստանի պետական երգչախմբի և Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի հիմնադիրն է, հայ խմբերգային արվեստի լավագույն ներկայացուցիչներից:

Թաթուլ Ալթունյանը Երևան է եկել 1915 թ-ի գաղթի ժամանակ: 1928 թ-ին ավարտել է Երևանի, 1934 թ-ին՝ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) կոնսերվատորիաները: 1934 թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Ալթունյանը 1935–49 թթ-ին, տարբեր տարիների, ղեկավարել է Երևանի կոնսերվատորիայի, Հայաստանի պետական երգչախմբերը, 1938– 1970 թթ-ին՝ նաև Հայկական ժողովըրդական երգի-պարի անսամբլը (1974 թ-ին կոչվել է Թաթուլ Ալթունյանի անունով), 1958–73 թթ-ին եղել է Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահը, 1966–69 թթ-ին միաժամանակ ղեկավարել է ընկերության երգչախումբը: Ալթունյանի ղեկավարությամբ ինքնատիպ մեկնաբանությամբ են հնչել Կոմիտասի «Գարուն», «Կալի երգը», «Սոնա յար», «Լո, լո», «Անձրևն եկավ», «Քաղհան», Քրիստափոր Կարա-Մուրզայի «Գացեք, տեսեք», «Զինչ ու զինչ», Սպիրիդոն Մելիքյանի «Թխկոնդա», «Պիլիբի» երգերը, հայկական ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայկական, ռուսական, արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ: 
Երգի-պարի անսամբլի համար Ալթունյանի մշակած ստեղծագործություններն աչքի են ընկնում բեմական ինքնատիպ ոճով. հիշարժան են Կոմիտասի, Ս. Մելիքյանի և իր ձայնագրած ժողովրդական երգերը («Հոյ, իմ Նազանի յարը», «Նուբար, Նուբար», «Հոպինա», «Խամբաջի», «Քա, դե եսիմ», «Յաման յար» և այլն): Հեղինակ է նաև «Սևանի», «Նազելի», «Նազպար», «Արտաշատի» և այլ պարեղանակների: Ալթունյանը եղել է հայկական գաղթավայրերում և նպաստել տեղի ինքնագործ խմբերի կատարողական վարպետության բարձրացմանը: 
Ալթունյանի անունով են կոչվել Կահիրեի, Բուենոս Այրեսի և հայկական այլ անսամբլներ: