Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Կադր «Սպարտակ» կինոնկարից 
(1960 թ., ռեժիսոր՝ 
Ստենլի Կուբրիկ)

Սպարտակ 
Ծննդյան թվականն 
անհայտ է:
 Մ. թ. ա. 71 թ.
Սպարտակը Հին Հռոմում մ. թ. ա. 74/73–71 թթ-ի ստրուկների խոշոր 
ապստամբության առաջնորդն է, հանուն ազատության պայքարի խորհրդանիշը:

Սպարտակը ծագումով Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում ապրող թրակիացիներից էր: Հռոմեացիները նրան գերեվարել էին և վաճառել ստրկության: Փախուստի անհաջող փորձից հետո Սպարտակին դարձրել են գլադիատոր: Աչքի է ընկել մեծ ուժով, խելքով ու քաջությամբ: Մ. թ. ա. 74 թ-ին Սպարտակի գլխավորությամբ մոտ 70 ստրուկ փախել է Կապուա քաղաքի գլադիատորների բանտ-դպրոցից և թաքնվել Վեզուվ լեռան անտառապատ բարձունքներում: Ապստամբների ջոկատը համալրելով փախստական ստրուկներով` Սպարտակը հետագայում ստեղծել է ավելի քան 70-հզ-անոց կազմակերպված բանակ: 
Մ. թ. ա. 72 թ-ին ապստամբները ջախջախել են առանձին գործող կոնսուլական 2 բանակ: Այնուհետև Սպարտակն Ադրիատիկ ծովի ափով շարժվել է հյուսիս՝ ըստ երևույթին նպատակ ունենալով ապստամբած ստրուկներին դուրս բերել Իտալիայից: Մուտինայի ճակատամարտում պրոկոնսուլ Կասսիոսի զորքին պարտության մատնելուց հետո շարժվել է հարավ:
Հռոմում Սպարտակի դեմ պայքարելու համար հավաքվել է 6 նոր լեգեոն, հրամանատար է նշանակվել հայտնի զորավար Մարկոս Կրասոսը, որը հետապնդել է ապստամբների բանակին՝ առանց մարտի: Սպարտակը պայմանավորվել էր կիլիկեցի ծովահենների հետ՝ նավեր վարձակալելու և Սիկիլիա (Սիցիլիա) տեղափոխվելու մասին: Սակայն երբ ապստամբները հասել են Մեսինայի նեղուց, ծովահենները դրժել են խոստումը: Սենատը Սպարտակի դեմ է ուղարկել նաև Իսպանիայից վերադարձող Գնեոս Պոմպեոսի բանակը և Թրակիայից եկած Մարկոս Լուկուլլոսի ջոկատը: Հռոմեական բանակների միավորումը կանխելու համար Սպարտակը շարժվել է Կրասոսի դեմ: Մ. թ. ա. 71 թ-ի գարնանը տեղի ունեցած վճռական ճակատամարտում Սպարտակի շուրջ 60-հզ-անոց բանակը (մոտ 12 հզ. ապստամբ մինչ այդ անջատվել էր նրանից) ջախջախվել է: Մոտ 6 հզ. ապստամբների հռոմեացիները խաչել են Կապուա–Հռոմ ճանապարհի երկայնքով: Այդ մարտում զոհվել է նաև Սպարտակը: Նրան քառատել են: Հռոմեացիները խոստովանել են, որ Սպարտակը զոհվել է հերոսի մահով:
Սպարտակին են նվիրված Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, Ռաֆայելլո Ջովանյոլիի համանուն պատմավեպը (հայերեն լույս է տեսել 1982 թ-ին) և կինոնկարը:
Տես նաև Խաչատրյան Արամ, Հին Հռոմ՝ Հին աշխարհի երկրներ հոդվածում:

   Հին Հռոմում ֆիզիկապես ուժեղ ստրուկներին վարժեցնում էին ամֆիթատրոններում միմյանց (երբեմն՝ գազանների) դեմ մենամարտերի համար: Սովորաբար նրանք կռվում էին սրերով, իսկ քանի որ հին հռոմեացիների լեզվով (լատիներեն) սուրը կոչվում էր «գլադիուս», այդ ստրուկներին անվանում էին գլադիատորներ: