Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


1777 թ., Բրաունշվեյգ 
1855 թ., Գյոթինգեն

Գաուսի անվան հետ են կապված հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի բազմաթիվ հասկացություններ:
Գերմանացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ Գաուսը 1795–98 թթ-ին սովորել է Գյոթինգենի համալսարանում, իսկ 1807 թ-ից եղել է այդ համալսարանի ամբիոնի վարիչ և Գյոթինգենի աստղադիտարանի տնօրեն: 1832 թ-ին Գաուսը ֆիզիկոս Վ. Վեբերի հետ առաջարկել է միավորների բացարձակ համակարգը: 1839 թ-ին շարադրել է պոտենցիալի ընդհանուր տեսության հիմունքները, մասնավորապես` էլեկտրաստատիկայի հիմնական թեորեմը: 1840 թ-ին նա մշակել է բարդ օպտիկական համակարգերում պատկերի կառուցման տեսությունը, իսկ 1845 թ-ին արտահայտել է էլեկտրամագնիսական փոխազդեցությունների արագության տարածման վերջավոր լինելու գաղափարը: Գաուսը զբաղվել է նաև գեոդեզիայի հարցերով և այդ նպատակով ստեղծել է լուսային ազդանշանները հաղորդող սարք՝ հելիոտրոպ: Նա առաջիններից մեկն է հանգել ոչ էվկլիդեսյան երկրաչափության անհրաժեշտության գաղափարին: Գաուսի հաշվարկած ուղեծրերով հայտնաբերվել են Ցերերա (1801 թ.), Պալադա (1802 թ.)  և այլ փոքր մոլորակներ: 
Հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի ոլորտներում հայտնի են Գաուսի բաշխում, Գաուսի թեորեմ, Գաուսի հաստատուն, Գաուսի սկզբունք, Գաուսի կորություն և այլ սկզբունքներ ու հասկացություններ:
Միավորների բացարձակ համակարգում մագնիսական ինդուկցիայի միավորը ի պատիվ Գաուսի կոչվել է Գաուս (Գս):
1Գս=10-4 Տլ: