Այբուբեն
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
Արագ Որոնում



Փայլածու
Հասարակածային տրամագիծը՝ 4.878 կմ
Զանգվածը՝ 3,3.1023 կգ 
Միջին հեռավորությունը Արեգակից՝ 58 մլն կմ
Նվազագույն հեռավորությունը Երկրից՝ 91 մլն կմ
Իր առանցքի շուրջը պտտման պարբերությունը (օր)` 59 երկրային օր
Արեգակի շուրջը պտտման պարբերությունը (տարի)՝ 88 երկրային օր
Մակերևույթի ջերմաստիճանը՝ -185օC-ից մինչև 430օC
Արբանյակներ չունի

Մերկուրին Արեգակին ամենամոտ և ամենաարագընթաց մոլորակն է: Նրա մակերևույթը ծածկված է միլիարդավոր տարիներ առաջ երկնաքարերով ռմբակոծվելու հետևանքով առաջացած խառնարաններով, որոնցից ամենամեծը կոչվում է Տաք ավազան: 1976 թ-ին այդ խառնարաններից մեկը կոչվել է Սայաթ-Նովայի անունով: Մերկուրիի մթնոլորտը չափազանց նոսր է, այսինքն՝ գործնականում բացակայում է:
Արեգակի շուրջն արագ պտտվելու հետ մեկտեղ՝ Մերկուրին չափազանց դանդաղ է պտտվում իր առանցքի շուրջը, այդ պատճառով նրա մակերևույթի յուրաքանչյուր տեղամաս, Արեգակի այրող ճառագայթների տակ մի քանի երկրային ամիս մնալով, խիստ տաքանում է: 
Մերկուրին կազմված է մի քանի շերտից: Կարծր ապարներից բաղկացած կեղևի տակ քարե միջնապատյանն է, իսկ մոլորակի կենտրոնում գտնվում է հեղուկ մետաղե միջուկը: Վերջինիս սեղմման հետևանքով Մերկուրիի մակերևույթին գոյացել են 3 կմ բարձրության հսկայական ծալքեր: 
1974 թ-ի մարտին «Մարիներ-10» տիեզերական սարքն անցել է Մերկուրիի մոտով և լուսանկարել այդ մոլորակը: Լուսանկարներից առաջին անգամ պարզվել է, որ Մերկուրին նման է Լուսնին: Նույն թվականի սեպտեմբերին «Մարիներ 10»-ը կրկին անցավ Մերկուրիի մոտով, իսկ 1975 թ-ի մարտին կատարված երրորդ թռիչքի ժամանակ տիեզերական այս սարքը, անցնելով Մերկուրիի մակերևույթից ընդամենը 300 կմ հեռավորությամբ, նոր տվյալներ է հաղորդել Երկիր: