Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
միապետություն
Մայրաքաղաքը՝ 
Մասքաթ
Տարածքը՝ 
309,5 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
2,6 մլն
Պետական լեզուն՝ 
արաբերեն
Դրամական միավորը՝ 
օմանյան ռիալ
Օմանի Սուլթանություն
Օմանը պետություն է Արաբական թերակղզու հարավ-արևելքում: Ափերը ողողվում են Արաբական ծովի և Օմանի ծոցի ջրերով: Մակերևույթը լեռնային է: Օմանի ծոցի ափի երկայնքով ձգվում են Օմանի լեռները (առավելագույն բարձրությունը՝ 3353 մ, Շամ լեռ), որոնցից հյուսիս Էլ Բատինա ծովափնյա դաշտավայրն է: Երկրի կենտրոնական մասը զբաղեցնում է Ռուբ էլ Խալի անապատի արևելյան ծայրամասը, հարավ-արևմուտքում՝ Դոֆուր սարավանդը:
Կլիման արևադարձային է, մեծ մասում՝ անապատային: Մշտական հոսք ունեցող գետեր չկան: Տարածված են արևադարձային անապատները, լեռներում՝ սավաննաներն ու մարգագետինները:
Աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ դեռևս մ. թ. ա. IV հազարամյակում Օմանի տարածքում եղել են նավահանգիստներ, որտեղ կենտրոնացել է Նեղոսի, Տիգրիսի, Եփրատի, Ինդոսի ավազանների հնագույն քաղաքակրթությունների տարանցիկ առևտուրը:
Բնակչության ավելի քան 90%-ը արաբներ են, բնակվում են նաև բելուջներ, պարսիկներ: Մեծ քաղաքներն են Մասքաթը, Սալալան, Նազվան, Սուրը, Սուհարը:
VII դարի կեսերին Օմանը մտել է Արաբական խալիֆության կազմի մեջ, VIII-XIX դարերում եղել է անկախ իմամություն: XIX դարի վերջին բաժանվել է Օմանի իմամության և Մասքաթի սուլթանության, որը 1891 թ-ին դարձել է
Սուլթան Կաբուսի պալատը Մասքաթում
Բրիտանական պրոտեկտորատ: 1950-ական թվականներին Օմանի իմամության մեծ մասը նվաճել է Մասքաթի սուլթանությունը, և սուլթանը 1970 թ-ին հայտարարել է Օմանի Սուլթանության ստեղծումը՝ Մասքաթի Սուլթանության և Օմանի իմամության միավորմամբ:
Երկրի տնտեսության հիմքը նավթի և գազի արդյունահանումն է: Արդյունահանում են պղինձ, արծաթ, ոսկի: Մշակում են կիտրոն, մանգո, բամբակենի, ծխախոտ, շաքարեղեգ: Քոչվոր բեդվիններն զբաղվում են անասնապահությամբ: