Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


«Արշակ և Շապուհը» հայկական ավանդազրույց է Հայոց Արշակ Բ թագավորի և Պարսից Շապուհ II արքայի հարաբերությունների մասին. գրառել է պատմագիր Փավստոս Բուզանդը: 

Պարսից Շապուհ II արքան, տեսնելով, որ չի կարողանում գրավել Հայաստանն ու հնազանդեցնել Հայոց Արշակ Բ թագավորին, խաղաղության պայմանագիր կնքելու պատրվակով իր մոտ է հրավիրել նրան և սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Հայոց արքայի հավատարմությունը փորձելու համար Շապուհն աստղագուշակների և հմայողների խորհրդով Հայաստանից բերել է տվել հող ու ջուր և հրամայել խորանի հատակի կեսը ծածկել բերված հողով և ջուր շաղ տալ վրան: Այնուհետև արքաները ճեմելով զրուցել են իրենց հարաբերությունների մասին. պարսկական հողի վրա Արշակը խեղճացել է, խոնարհվել Շապուհի առջև, զղջացել իր արածների համար, իսկ երբ ոտք են դրել հայկական հողին, նա դարձել է համարձակ, ըմբոստ և սպառնացել Հայաստան վերադառնալուց հետո պատժել Շապուհին: 
Շապուհը մի քանի անգամ կրկնել է այդ փորձությունը և, համոզվելով, որ Հայաստան վերադառնալուց հետո Արշակը նորից կապստամբի, նրան շղթայակապ բանտարկել է Անհուշ բերդում, իսկ Վասակին մորթազերծ  արել, մորթու մեջ ծղոտ է լցրել և կանգնեցրել Արշակի դիմաց: 
Ըստ զրույցի վերջաբանի՝ Արշակի պալատական ներքինի Դրաստամատը խնդրել է Շապուհին իրեն թույլատրել մեկ օր ծառայել իր թագավորին: Այցելելով Արշակին՝ Դրաստամատն արձակել է նրա շղթաները, հագցրել արքայավայել, կազմակերպել ճոխ խնջույք, որի ժամանակ էլ թե՜ Արշակը, թե՜ Դրաստամատն անձնասպան են եղել:
   Այս զրույցի հիմնական գաղափարն այն է, որ մարդն իր հայրենիքում, իր հողի վրա է միայն ազատ, հպարտ ու համարձակ, ուստի սրբությամբ պետք է պահպանել հայրենի հողը: